Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սեխը` բնական հակադեպրեսանտ. 1in.am

Սեխը` բնական հակադեպրեսանտ. 1in.am

Սեխի փափկամիսը հարուստ է ո՛չ միայն վիտամիններով, միկրոտարրերով, այդ թվում՝ օգտակար թթուներով և հակաօքսիդանտներով, այլև ընկճախտի և հոգնածության մշտական զգացումի դեմ բնական միջոց է: Այս մասին հայտնում է newsyou.info-ն՝ հղում կատարելով դիետոլոգ Լյուդմիլա Բաբիչին:

«Այն, որ մի շարք մթերքներ կարող են բարձրացնել տրամադրությունը և գործել որպես առողջության համար անվտանգ հակադեպրեսանտ, հորինվածք չէ: Շատերը խորհուրդ են տալիս տրամադրության բարձրացման համար շոկոլադ և բանան ուտել, բայց սեխը, օրինակ, դրանց ոչնչով չի զիջում, ավելին` դրանում կալորիաները շատ ավելի քիչ են: Վիտամինները և միկրոտարրերը, որոնցով հարուստ է սեխը, արդյունավետ են նյարդային համակարգի համար: Բացի այդ, սեխ ուտելուց արդեն մի քանի րոպե անց օրգանիզմում բարձրանում է «երջանկության հորմոն»-ի` սերոտոնինի մակարդակը»,- ասել է բժիշկը:

Միաժամանակ, մասնագետը նշում է, որ սեխը նաև «կամակոր» մթերք է. այն չի կարելի խառնել այլ ուտեստների հետ:

Սեխն առանձնապես վտանգավոր է համադրել կաթնային և կաթնաթթվային մթերքների, քաղցր ըմպելիքների, թխվածքների, տորթերի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. beremennim.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ